Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

17 мар. 2015 г.

Արևելքի գովերգված երկիրը (Անվանումը, Դիրքը)

Մի նշանավոր անգլիացի արևելագետ արևելքի այս գովերգված երկրի մասին այսպես է գրել. "Եթե մենք ամբողջ աշխարհում ցանկանանք փնտրել մի երկիր, որը բոլորից շատ օժտված լինի հարստություններով և գեղեցկությամբ, որպիսիք ի վիճակի է տալ միայն բնությունը, ես մատնացույց կանեի Հնդկաստանը":


Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում` Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները` Հիմալայները, երեք կողմերից շրջապատված է ջրով (Հարավային կողմից սահմանակից է Հնդկական օվկիանոսին, հարավ արևմուտքում Արաբական ծովին):


Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել էՍինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում էՀինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին` արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայումընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։

Комментариев нет:

Отправить комментарий