Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

5 апр. 2015 г.

Հնդկաստանի արևմտյան դարպասը - Մումբայ (Բոմբեյ)

Անվանումն առաջացել է Մումբա աստվածուհու անունից:
Նա ունի մոտ երեք միլիոն բնակիչ, և երկրի երկրորդ քաղաքն է Կալկաթայից հետո:


Բամբեյը արդյունաբերական խոշոր կենտրոն է: Նրա արդյունաբերության մեջ գլխավոր դերը պատկանում է գործվածքեղենին: 231 տեքստիլ գործարաններից 65-ը բամբակյա գործվածքներն է արտադրում, իսկ մնացածները` մետաքսյա, բրդյա և տրիկոտաժ: Բոմբեյին է բաժին ընկնում բամբակյա գործվածքեղեննի արտադրության մեկ երրորդը:


Մումբայում է կնտրոնացած հնդկական կինոարդյունաբերության կեսը: Այստեղ են գտնվում հանրահայտ հնդիկ դերասաններ ու ռեժիսորներ Ռաջ Կապուրի Բիմալ Ռոյի ստուդիանները:


Բոմբեյը նկարներով.
Կամարը կառուցվել է 1911 թվականի դեկտեմբերին անգլիական Գևորգ 5-րդ թագավորի և Մերի թագուհու Հնդկաստան ժամանելու առթիվ: 

"Հնդկաստանի դարպաս" կամարը

Սանտա-Կրուս օդանավակայան
Մարին Դրայվ առափնյա փողոցը Մումբայի ամենագեղեցիկ փողոցն է, այստեղ կան շատ կոկոսյան արմավենիներ և բարձր ու գեղեցիկ շենքեր: Այս փողոցը "Բոմբեյի մանյակ" են անվանում:
Մարին Դրայվ փողոց
Ռաջաբայի աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի:
Ռաջաբայի աշտարակը
"Թաջ Մահալ" հյուրանոցը ամենալավն է Մումբայում: Նա իր հարմարություններով կարող է մրցել Եվրոպայի առաջնակարգ հյուրանոցների հետ:
"Թաջ Մահալ" հյուրանոցը
Կրոֆորդ շուկաում նպարեղեն են վաճառում: Բացի դրանից կան առանձին շարքեր, որտեղ վաճառում են թանկագին քարեր, ոսկյա և արծաթյա իրեր:
Կրոֆորդ շուկան
"Լռության աշտարակ"-ը բավականին բարձր է և գտնվում է ծառախիտ տեղում: Սա գերեզմանոց է, որտեղ փարսերը թողնում եմ մահացածի դին, որ գիշատից թռչունները ուտեն:
"Լռության աշտարակ"

Комментариев нет:

Отправить комментарий