Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

7 апр. 2015 г.

Կաստաների մասին

Կաստա ասելով մենք նկատի ենք ունենում հասարակության անդամների բաժանումը առանձին դասերի՝ ըստ նրանց զբաղմունքի:


Հին Հնդկաստանում գոյություն ուներ 4 կաստա.
1. Բրահմաներ - քրմեր, ուսուցիչներ, գիտնականներ
2. Կշատրիներ - զինվորականներ, կառավարողներ
3. Վայշաներ – առևտրականներ, արհեստավորներ
4. Շուդրաներ- ծառաներ, վարձու աշխատողներ
Առաջին երեք կաստաները համարվել են արտոնյալ, իսկ վերջին կաստան՝ շուդրան եղել է ստորին, ճնշված և համարյա իրավազուրկ:


Այս կամ այն կաստային պատկանալը որոշում էր մարդու դիրքն ու վիճակը հասարակության մեջ, անկախ նրա անձնական արժանիքներից:
Մի կաստային պատկանողը չէր կարող շփվել մյուսի հետ. նրանց նույնիսկ արգելված էր ամուսնանալ ուրիշ կաստայի ներկայացուցչի հետ:


Այժմ Հնդկական սահմանադրության մեջ կաստաների վերացման օրենքով, ինչպես նաև կյանքի թելադրանքով վերանում է կաստայական բաժանումը:

Комментариев нет:

Отправить комментарий