Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

2 мая 2015 г.

Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 1

Ստորև ներկայացնում եմ 50 հնդկական առած և ասացված :)
  1. Ագահ մարդու փորը միշտ դատարկ կլհնի։ 
  2. Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իրենն էլ մոռացավ։ 
  3. Ազնվությունը ամենալավ սովորությունն է։ 
  4. Ածուխի հետ գործ ունեցողի ձեռքերը սև կլինեն։ 
  5. Աղքատի միակ հարստությունն իր զավակներն են։ 
  6. Ամեն բան իր ժամանակն ունի։ 
  7. Ամեն մարդու համար իր տունը պալատ է։ 
  8. Ամեն մարդու պատիվն իր ձեռքին է։ 
  9. Այսօր այնպիսի բան մի անի, որ վաղը զղջաս։ 
  10. Անսպասելի նվերը շատ հաճելի է։ 
  11. Անբախտ ուղտին շունն էլ կկծի։ 
  12. Անգործությունը սատանայական մտքեր է առաջացնում։ 
  13. Անցածը ետ չի դառնա։ 
  14. Աշխատասիրությունը հարստության մայրն է։ 
  15. Առանց աշխատանքի քնջութից ձեթ չես քամի։ 
  16. Առյուծը խոտ չի ուտի, եթե նույնիսկ սովից մեռնի։ 
  17. Արգելված պտուղը համով կլինի։ 
  18. Բախտավորի աչքում բոլորը բախտավոր են։ 
  19. Բարի անունը ամեն հարստությունից թանկ է։ 
  20. Բոլոր մարդիկ սխալական են։ 
  21. Բոլորին մի արշինով չեն չափի։ 
  22. Գեղեցիկ երեսը բոլորը կհամբուրեն։ 
  23. Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ։ 
  24. Գիտությունից լավ բարեկամ չկա, հիվանդությունից՝ վատ թշնամի։ 
  25. Գնաց աղոթելու, նստեցրին բամբակ գզելու: 
  26. Գողությամբ բերածը ջուրը կտանի։
  27. Գրպանը լիքը, գլուխը դատարկ։
  28. Եթե գինետանը ջուր էլ խմես, կասեն գինի է խմում։
  29. Երկաթը երկաթով են կտրում։
  30. Էշը ձի չի դառնա։
  31. Ընթրիքից հետո մանանեխ։
  32. Թմբուկները հեռվից հաճելի են հնչում։
  33. Թռչունների մեջ ես ապրում, թռչնի լեզվով պիտի խոսես։
  34. Ինը հարյուր մուկ խժռելուց հետո, կատուն Մեքքա ուխտ գնաց։
  35. Ի՞նչ արժեք ունի լուսնի համար շան հաչոցը։
  36. Ինչ որ գցես պղնձիդ մեջ, գդալդ կգա։
  37. Ի՞նչ տեսակ էշ ասես, որ Քաբուլում չկա։
  38. Ինչպես աշխատանքն է, այնպես էլ վարձատրությունն է։
  39. Ինչպես դու ես ինձ նայում, այնպես էլ ես եմ քեզ նայում։
  40. Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է։
  41. Ինչքան մարդ, այնքան խելք։
  42. Իր փողոցում շունն էլ է վագր։
  43. Լավ ընկերը դժբախտության ժամանւսկ է ճանաչվում։
  44. Լավ սկիզբը իմաստության կեսն է։
  45. Լեզվի վրա մեղր, սրտում՝ թույն։
  46. Լեզուդ ատամներհդ ետևը պահիր։
  47. Լեզուն սուր մկրատ է։
  48. Լռությունը համաձայնության կեսն է։
  49. Խելոք թշնամին հիմար ընկերոջից լավ է։
  50. Ծառն իր պտղով է ճանաչվում։

Комментариев нет:

Отправить комментарий