Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

2 мая 2015 г.

Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 2

Օգտվել եմ 1969-ին հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» ժողովածուի հնդկական բաժինից:
  1. Ծեր թութակը ոչինչ չի սովորի։
  2. Կաթիլ-կաթիլ քար կծակի։
  3. Կճուճը կժին կգովի։
  4. Կովի պոզերն իր համար ծանրություն չեն։
  5. Կրակը յուղով չեն հանգցնի։
  6. Կույրը հայելին ի՞նչ կանի։
  7. Կույրն ի՞նչ է ուզում՝ երկու աչք։
  8. Համբերությունը դառն է, պտուղները քաղցր։
  9. Հիմարության դեմ դեղեր չկան։
  10. Հրդեհը ծագելուց հեստ ջրհոր փորերս մասին մտածեւը ուշ է։
  11. Ճրագն իր տակը լույս չի տա։
  12. Մարդկանց արտաքինով չեն դատում։
  13. Մեղրածոր խոսքեր ասելով բերանդ չի մեղրոտվի։
  14. Մի ձեռքը ծափ չի տա։
  15. Մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնում։
  16. Մի նուռ, հարյուր հիվանդ։
  17. Մի պատյանում երկու սուր չի տեղավորվի։
  18. Մի փոքր կրակից ամբողջ անտառը կարող է մոխրանալ։
  19. Միայն փորձն է մարդուն իսկական վարպետ դարձնում։
  20. Միությունն ուժ Է։
  21. Նա է ընկերդ, ով դժբախտության ժամանակ կանգնած է կողքիդ։
  22. Նա իր մորթին փոխում է, ինչպես քամելեոն։

   23. Նվիրած հորթի ատամներին չեն նայի։
   24. Շտապ կատարած աշխատանքն անհաջող կլհնի։
   25. Ո՞վ կասի թե իր թանը թթու է։
   26. Որտեղ հոգս, այնտեղ անքնություն։
   27. Որտեղ մեղր, այնտեղ ճանճ։
   28. Չախկալը առյուծի մորթու մեջ էլ առյուծ չի դառնա։
   29. Չարություն անողը չարությամբ կվարձատրվի։
   30. Չափավորությունը մեծ հարստություն է։
   31. Ջրի մեջ կոկորդիլոսի հետ մի վիճի։
   32. Ջրում խեղդվողը ձեռքը տաշեղին էլ է գցում։
   33. Ջուր չտեսած ոտքերդ մի հանի։
   34. Սիրտդ միշտ արգելածին է ձգտում։
   35. Սիրտը մեկ է, ցանկությունները հազար։
   36. Սովորությունը բնավորություն է դառնում։
   37. Վերմակիդ չափով ոտքերդ պարզիր։
   38. Տանը առյուծ, դուրսը գառ։
   39. Ցամաքում շունը կոկորդիլոսին քաշ կտա, ջրում՝ կոկորդիլոսը շանը։
   40. Փիղը շան հաչոցից չի վախենա։
   41. Փողը բոլորին կուրացնում է։
   42. Փողի առաջ ավելի շատ են խոնարհվում, քան աստծու առաջ։
   43. Փողով ամեն հարց կլուծվի։
   44. Օձը երբեմն է կծում, չարամիտն՝ ամեն քայլափոխում:

Տես նաև - Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 1

Комментариев нет:

Отправить комментарий