Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

2 мая 2015 г.

Կերակրի մասին

Հնդիկների մեծամասնությունը սնվում է բացառապես բուսական կերակրով և կաթնեղենով: Նրանց սննդի մեջ մեծ դեր են խաղում բրինձը, ջովարը (կորեկի մի տեսակը), կորեկը, ցորենը, ոսպը և զանազան բակլայաբույսեր:


Կաթն ու միսը աննշան տեղ են գրավում հնդիկի սննդի մեջ: Ինչպես գիտեք հինդուիզմը հնդիկներին արգելում է կով կամ եզ մորթել, առավել ևս նրանց միսը ուտել: Այս պատճառով էլ սխալ կարծիք է տարածված, թե իբր հնդիկները ընդհանրապես մին չեն գործածում: Հնդիկները բացի կովի և եզան մսից, այլ տեսակի միս գործածում են:


Հնդկաստանում բրինձը ամենատարածված սննդամթերքն է: Հնդիկները բրնձից հիմնականում քաշովի են պատրաստում: Եթե հնդիկը ունևոր է, ապա քաշովիի վրա ավելացնում է "կարի" կոչվող բավական կծու սոուսը:

Բրինձ և "կարի" սոուսը
Հնդիկները կերակուրների և ըմպելիքների մեջ լցնում են մեծ քանակությամբ բազմապիսի համեմունքներ, որոնք տալիս են կծու համ և այլ բուրմունքներ:
Ըստ համեմունքների գործածության, ճաշողները բաժանվում են խմբերի "միրչիվալա" և "բինա միրչիվալա", այսինքն՝ թունդ համեմունք գործածողներ և ոչ թունդ համեմունքներ գործածողներ:


Ճաշից հետո գործածական է "պան" կոչվող թմբուլը: Հնդկները պանը համարում են համեղ ուտելիք: Դա փաթաթում են բետել կոչվող բույսի տերևների մեջ, որը հայտնի է իր կծվությամբ: Մեջը լցնում են արեկա արմավենու սերմերը: Հնդիկների ասելով պան ուտողի բերանը հովանում է և իբր թե նպաստում ախտահանմանը:

"Պան"
Հնդիկը ջուրը խմելիս շրթունքները չի կպցնում ամանին, այլ ջուրը վարպետորեն լցնում է բերանը: Նրանց ճնշող մեծամասնությունը ոգելից խմիչքներ չեն օգտագործում:


Հնդիկները ճաշասեղանի սպասք չեն օգտագործում: Նրանք ամեն ինչ ուտում են մատներով, բացառություն են կազմում շատ քչերը: Նախքան ուտելը նրանք իրենց ձեռքերը շատ մաքուր լվանում են: Հնդիկների մոտ գործածական չէ նաև աթոռը, նրանք նստում են մոտ 30 սանտիմետր բարձրություն ունեցող սեղանի շուրջը:


Չապատին, հնդկական ազգային հացը, որը նման է բլիթների, մեծ տարածում չունի:

Չապատի

Комментариев нет:

Отправить комментарий