Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

20 мая 2015 г.

Շախմատ գյուտի պատմությունը.

Ինչպես գիտեք շախմատ խաղը  ծագել է Հնդկաստանում(երկու հազար տարուց ավելի առաջ):Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։


Հետագայում այս խաղը Հնդկաստանից անցավ Իրան և արաբների միշոցով էլ՝ Եվրոպա: Խաղի անունն էլ արաբական է: Շախ կամ շեյխ բառը արաբերեն է և նշանակում է թագավոր կամ մեծն իշխան:«Մատ» բառն էլ դարձյալ արաբերեն է և նշանակում է «գերի վերցնել»: Այս հիանալի խաղի գյուտը վերագրվում է Սիսսու հնդիկ գիտնական -փիլիսոփային:


Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով: Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ: Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ: Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության:


Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը:Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին: Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար: Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»:


Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ: Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն և վիճակի չէ վճարելու:

Կրիշնան և Ռադհան
խաղում են չատուրանջա

Комментариев нет:

Отправить комментарий