Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

27 июн. 2015 г.

Հնդիկ տղամարդու ազգային հագուստը

Տղամարդկանց ազգային հագուստը կոչվում է դհոտի:

Դհոտի
Դհոտին սարիի նման մի ամբողջական գործվածքից է պատրաստված: Հնդիկ տղամարդը նույն հմտությամբ է կտորը իր մարմնին փաթաթում, ինչպես հնդկուհին իր սարին: Բայց դխոտին հնդիկը փաթաթում է իր ազդրի շուրջը:


Վերևից նա հագնում է սպիտակ շապիկ, որը կոչվում է "լանգոտխի"

Դխոտի և լանգոտխի
Խոսելով հնդիկ տղամարդու ազգային հագուստի մասին, չենք կարող չանդրադառնանլ հնդկական "չալման"-ին: Սա հնդկական տիպիկ գլխարկ է, որը տարածում է ստացել նաև "Գանդիի գլխարկ" անունով:Այդ գլխարկը պատրաստում են բամբակյա հասարակ գործվածքից, և դա նման է օդաչուի գլխարկի:

Գլխարկը առաջին անգամ գործածել է Գանդին՝
բանտում գտնած ժամանակ:
"Գանդիի գլխարկ"-ի գործածությունը սազական է մասնավորապես կխադի հագուստի հետ, որը նունպես համարվում է տղամարդկանց ազգային հագուստը: Կխադին գործածություն մեջ մտավ 1905 թվականից:

Կխադի
Սա կարվում էր հնդիկ ջուլհակների գործած կխադարա կտորից, որի անունով էլ հագուստը կխադի անվանեցին:


Այս տարազը աստիճանաբար կենցաղի մեջ մտավ և այսօր էլ շարունակում են հագնել ոչ միայն ժողովուրդը, այլև պետական ղեկավարները:



Комментариев нет:

Отправить комментарий