Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

26 июн. 2015 г.

Հնդիկ կնոջ ազգային հագուստը

Հնդկական սարի հին ժողովրդկական տարազներից է, որ նորաձևությունը պահպանվում է գրեթե 5000 տարի:


Հնդիկ կանանց կյանքի պայմանները շատ տարբեր են` կան լիության ու շքեղության մեջ ապրողներ, կան աղքատության ու կարիքի մեջ տառապողներ, կան եվրոպական կրթություն տսացած կանայք և նույնիսկ անգրագետներ: Չնաայած այս ամենին ու սոցիալական տարբեր աստիճանների վրա գտնվելուն, հնդիկ կանանց մոտ կա մի ընդհանրություն.
Դա տարազն է…


Հնդիկ կինը սարին կրելու հարցում զարմանալի հետևողական է: Եվրոպական հագուստների նկատմամբ նրա անտարրբերությունը պետք է բացատրել սարիի առավելությամբ: Սարին զարմանալի սազում է հնդկուհուն և նրան տալիս է վայելուչ ու գեղեցիկ գծագրություն:


Կարողանալ կրել սարի նշանակում է կարողանալ կտորը պտտեցնել մարմնի վրա այնպես, որ ճպահանջվի ոչ մի ամրակալ: Այսինքն կտորկը հագուստի ձևով կրել այնպես, որ կարիք չլինի ոչ մի ամրակալների:


Համաշխարհային համբավ վաստակած սարին զարմանալի պարզ հագուստ է: Այն ընդհամենը հինգից վեց մետր երկարության և մոտ մեկ մետր լայնության մի ամբողջական գործվածք է, որի պատրաստման համար դերձակի մոտ գնալու անհրաժեշտությու ընդհանրապես չի զգացվում, քանի որ այդ գործվածքի ծայրերը կարվում են:


Հնդկական սարին բաղկացած է ոչ թե մեկ, այլ երեք կտորներից` վերնաշապիկից, այսպես ասված բլուզից, շրջազգեստից և երկար կտորից, որի մի ծայրը փաթաթում են ազդրին , իսկ մյուսը` ուսերին:


Հնդկուհիները կարողանում են վարպետորեն միևնույն սարին իրենց մարմնի վրա փաթաթել շուրջ տասը ձևով: Եվ այս ամենը կատարելով ամեն օր, նրանք առանց հայելուն նայելու կարող են հանգիս տանից դուրս գալ: Սարին այնքան հարազատ ու անբաժանելի մասնիկ է հնդկացիների համար, որ նարանք ասումե են, թե իրենց աղջիկները <<ծնվում են սարիով>>:

Կինը և երեխան սարիով
1924 թ.

Սարին գործում են ավանդական եղանակներով օգտագործելով դեղինը, կարմիրը, վարդագույնն ու սպիտակը: Եթե հնդկուհուն ձանձրացրել է հին սարիի գույնը, ապա նա կարող է դա փոխարինել մեկ այլ գույնով, այսինքն կարող է հինը ներկել մեկ այլ գույնի: Այդ սարին էլ հիմնականում ներկում են բնական միջոցներով:


Չնայած այն կրում են հիմնականում հինդուիզմին հետևողները, բայց նա հավասարապես գրավում է թե քրիստոնյային, թե մահմեդականրին և թե այլ կրոնի հետևողներին: 


Սարի կրելու եղանակը Հնդկաստանի տարբեր մասերում տարբեր է: Գույնից և նկարազարդումներից կարելի է տարբերակել, թե կինը որ քաղաքից է, որ ընտանիքից ու կաստայից: Հնդկուհու հմուտ աչքը անմիջպես կարող է տարբերակել դա:


Չնայած բոլոր հնդկուհիները, անկախ կաստրաների և դասի, սարի են կրում, բայց նրանց որակի տարբերությունները շատ մեծ են: Սարի կա հասարակ չթից, սարի կա զարբաբից և մետաքսից: Եվ դա էլ արդեն կախված է այսպես ասած գնորդի քսակից: Այս գների տարբերության հետ միաժամանակ, ամեն մի սարի շոյում է մարդու աչքը իր գույներով: 


Հարսանեկան արարողության ժամանակ հնդկուհիները լինում են կարմիր զգեստով, որը խորհրդանշում է կյանքը: Պետք է նշել, որ վառ կարմիր սարիի միջից ամենագեղեցիկը ոսկեգույն թելորով պատվածն է, դա ամե­նակարևոր` հարսանյաց արարողության հա­մար նախատեսված հագուստն է :


Դեղին սարին լավագույն հագուստն է ցանկացած այլ արարողության ժամանակ:

 

Սպիտակը խորհրդանշում է թախիծն ու վիշտը:


Հարուստ ու լի զարդեղենի հետ համապատասխանում էր միայն միատոն սարին, որը զերծ էր մնում ճոխ զարդանախշերից: Եթե աղջիկը ծնունդով Հնդկաստանի արևմուտքից էր, ապա նա իրեն կարող էր թույլ տալ սարին ոտքից մինչև գլուխ զարդարել փղերի ու սիրամարգերի նկարներով: Իսկ եթե նա արևելքից էր, ապա նրան վատ ճակատագիր էր բաժին հասել, քանի որ նա պետք է կրեր վանդակավոր կտորներով սարի:


Հնդկուհին իր ազգային սարիի հետ հարմար է համարում կրել սանդալներ կամ էլ շատ փափուկ կոշիկներ, որոնք դրսից սովորոբար զարդարված են լինում գույնզգույն թելերով:


Комментариев нет:

Отправить комментарий