Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

3 июл. 2015 г.

Ավանդույթները և Սովորությունները

  • Հնդիկները սովորություն ունեն տաճար մտնելուց առաջ կոշիկները հանել: Ի դեպ՝ շատ հնդիկներ հյուր գնալիս նույնպես կոշիկները հանում են, որը դիտվում է որպես տանտիրոջը հարգելու նշան:  

  • Կինն իրավունք չունի ձեռքով բարևել, դա վիրավորանք է համարվում: Նրանք ափերը միացրած՝ դեպի ծնոտն են տանում գլուխը խոնհարելով ասում են "Նամաստե"(ողջ եղեք) բառը: Տղամարդիկ կարող են ձեռքով բարևել` ի նշան բարեկամության:

  • Հնդկաստանում ընտանեկան միջավայրում ընդունված չէ շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամներից մեկը ինչ-որ բան է նվիրում մյուսին, ապա պետք է ասել "Ինչ գեղեցիկ է", "Ես վաղուց էի երազում սրա մասին", բայց ոչ մի դեպքում չասել "շնորհակալություն":

  • Հնդիկը ծաղիկ սիրող ժողովուրդ է: Նա իր լավագույն ցանկություններ, բարեմաղթությունները ծաղիկով է արտահայտում: Հյուրերին ընդունում և ճանապարհում են արևադարձային գույնզգույն և վառ ծաղիկներ մատուցելով: Բայց ծաղիկը մատուցում է ոչ թե փնջով, այլ որպես ծաղկեշղթա, որը "մալա" է կոչվում:

"Մալա"
  • Կան շարժումներ, որոնք տեղացիները կարող են ընդունել որպես վիրավորանք: Չի կարելի ցուցամատով ցույց տալ որևէ ուղղությամբ, չի կարելի զգացմունքներ ցույց տալ ուրիշների ներկայությամբ, օրինակ, գրկել, համբուրել հասարակական վայրում:

Комментариев нет:

Отправить комментарий