Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

4 июл. 2015 г.

Մահաթմա Գանդի

1869 թվականի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին: Գանդիների ընտանիքը ապահովված էր , և երեխաները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին:

Գանդիի ամենավաղ հայտնի լուսանկարը
 7 տարեկան, 1876թ.

Եվ ահա 19 տարեկանում Գանդին ուղևորվում է Լոնդոն` այնտեղի համալսրանում իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն, 1893 թվականին Մոհանդասը իրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում , մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ: 

Գանդին հարավային Աֆրիկայում (1895)

Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն, ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը և միայն 21 տարի անց է հասնում հաջողության:

Մահաթմա Գանդի լուսանկարը
Հարավային Աֆրիկայում (1909)

Գանդին սկսում է մշակել սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը` նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում:

Գանդիի հետ Հնդկաստանի Շտապ օգնության կորպուսը

Գանդիին այս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ Հնդկաստանում նրա Bapu, այսինքն` Հայր էին անվանում: 1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք` Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:


Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Ըստ Գանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է:


Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում 7 տարի է անցկացրել բանտում: Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը:


Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի 30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին, հեռանում է այս աշխարհից:


 Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը` Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում:


Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական դհոտի: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:


Աղբյուրը - Լիբերալ Բլոգ

Комментариев нет:

Отправить комментарий