Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

16 июл. 2015 г.

Դիվալի

Փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, նոր սկիզբը և խավարից բացվող լույսը: Նշվում է հինգ օրվա ընթացքում:(2016թ. 30 Հոկտեմբեր (կիրակի) | 2017թ. 19 Հոկտեմբեր (Հինգշաբթի))


Ինչպես Հնդկաստանի մնացած տոները, Դիվալին ևս հիմնված է մի քանի տարբեր առասպելների վրա: Ամեն շրջանում Դիվալի տոնն իր յուրահատկություններն ունի: Որոշ շրջաններում այն համընկնում է նոր տարվա մեկնարկի հետ:


Հիմնականում տոնը նվիրվում է հարստության աստվածուհուն: 

Լակշմի - հարստության աստվածուհի
«Դիվալի» բառը թագմանվում է որպես «լամպերի շարան», որի համար էլ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով ու գունավոր էլեկտրական լամպերով:



Քանի որ աստվածուհին խավար չի սիրում, աղոթում են, նրան կաթ են մատուցում, որում մետաղադրամներ են դնում, ու գիշերը բոլոր դռներն ու պատուհանները բաց են թողնում, որպեսզի աստվածուհին հեշտությամբ տուն մտնի:


Հնդկաստանի մյուս շրջաններում, հատկապես՝ Բենգալիայում, Դիվալին նվիրված է սև աստվածուհի Կալիին, ով ուժի խորհրդանիշն է: Տոնի առթիվ աստվածուհու նկարների առջև 10 օր աղոթքներ են անում, ապա այդ նկարները գցում են գետերը:

Կալի աստվածուհին

Комментариев нет:

Отправить комментарий