Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

10 июл. 2015 г.

Ագրա

Գտնվում է Ջամնա գետի աջ ափին և կենտրոնական դիրք ունի Հյուսիսային Հնդկաստանի նկատմամբ:


Ագրան, Դելիի նման, մի ժամանակ կործանվել է ու ապա վերականգնվել: Մեծ մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում, Աքբար և Շահ Ջահան թագավորների օրոք Ագրան եղել է Մեծ Մոնղոլների աթոռանիստը: Նա իր բարձր ծաղկմանն է հասել 17–րդ դարում. Այդ ժամանակ նա ունեցել է կես միլիոն բնակիչ և հանդիսացել է աշխարհի երևելի ու հարուստ քաղաքներից մեկը:

Ագրայի կարմիր բերդը, 1820 թ.

Այսօրվա Ագրան բարեկարգ քաղաք է: Ճիշտ է, այն դերը չի խաղում, ինչ անցյալում էր, բայց մնում է որպես Հնդկաստանի առևտրական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Նա Ուտտար-Պրադեշ նահանգի մայրաքաղաքն է և ունի մեկ միլիոն չորս հարյուր հազար բնակիչ:


Ագրայում զարգացել է գորգագործությունը, կոշկակարությունը:


Ագրան ունի նաև շատ նշանավոր պատմական հուշարձաններ:
Գեղեցիկ է Ագրայի բերդը՝ իր սիրուն դարպասներով, պարիսպներով, դահլիճներով: 


Պակաս հմայիչ չէ նաև Ագրայի մոտ գտնվող Աքբարի դամբարանը: 


Մեծ համբավ ունեն նաև Ագրայից ոչ հեռու գտվող Ֆաթոհպուրսիկրիի պալատները:


Այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։


Комментариев нет:

Отправить комментарий