Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

3 июл. 2015 г.

Հնդիկ կինը և նրա կյանքի պայմանները

Հնդկական տարեգրություններն ու էպոսները վկայում են այն մասին, որ կինը անցյալում ընդհանուր հարգանք էր վայելում: Կինը դիտվել է որպես աշխարհի գեղեցկություններից մեկը: Այդ են վկայում Աջանտայի աշխարհահռչակ որմնանկարները, որոնք պատկերում են հնդիկ կնոջ գեղեցկությունն ու նազելիությունը:

Մի հատված Աջանտայի որմնանկարներից

Հետագա դարերում հնդիկ կինը զրկվեց իր երբեմնի իրավունքներից ու հարգանքից: Հինդուիզմ և մահմեդականություն կրոնների հետևորդնորը կնոջը դիտում էին ոչ լիարժեք արարածի. ցավոք սրտի այդ կարծիքը տիրապետող դարձավ երկար ժամանակ:
Հնդկաստանն էլ պատկանում է այն երկրների շարքին, որտեղ տղամարդը եղել է իշխող, իսկ կինը՝ հնազանդվող:



Ոչ շատ վաղ անցյալում, Հնդկաստանում կար մի այլ տխուր և ահավոր սովորություն. ամուսնու մահվան դեպքում նրա հետ այրում էին նաև կնոջը:
Ժամանակի ընթացքում այդ սովորությունը վերացավ. կինը փրկվեց անտեղի այրվելուց, բայց այրի կինը երկրորդ անգամ ամուսնանալու իրավունքից զրկվեց:


Հնդկաստանը անկախություն ձեռք բերելուց ու հանրապետություն դառնալուց հետո իրականացվել է կանանց ազատագրումը: Սահմանադրությունը ապահովում է հնդիկ կնոջ  իրավունքների հավասարության հարցը:


Հնդիկ կինը, որպես կանոն, չի ծառայում: Բոլոր հյուրանոցները, ճաշարանները, տրամվայները, ավտոբուսները սպասարկում են միայն տղամարդիկ: Լվածքատան աշխատողները մեծ մասամբ տղամարդիկ են:


Միանգամայն այլ է կանանց աշխատանքի պայմանները գյուղերում, որտեղ բնակվում է Հնդկաստանի կանանց ավելի քան ութսուն տոկոսը: Գյուղացի կանայք լուսաբացիից մինչև ուշ երեկո աշխատում են դաշտում՝ օգնելով իրենց ամուսիններին: 



Բացի այդ, որոշ թվով գեղջկուհիներ ներգրավվում են նաև ճանապարհաշինական աշխատանքներում:


Հնդկաստան եկողին չի կարող չզարմացնել այն, թե ինչպես հնդկուհին հմտորեն, նրբությամբ ու նազելի քայլվածքով գլխի վրա տանում է ծանրություն:
Գեղեցիկ, հպարտ ու նազելի է հնդկուհու քայլվածքը: Նա քայլում է ուղիղ գլուխը բարձր պահած, շորորալով:


Комментариев нет:

Отправить комментарий