Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

2 авг. 2015 г.

Մաքրություն - Լավ և վատ կողմեր

Ծիսային մաքրության գաղափարը հնդիկների մոտ չափազանց ուժեղ է: Դա ունի մեկ լավ և բազմաթիվ վատ կողմեր: Լավ կողմը ֆիզիկական մաքրասիրությունն է: Ամեն օր լողանալը միշտ անհրաժեշտ է եղել հնդիկին, այդ թվում և ճնշված դասերի մեծ մասի համար: Հենց Հնդկաստանից էլ այս սովորությունը տարածվել է Անգլիայում և ուրիշ երկրներում: Միջին հնդիկի և անգամ աղքատ գյուղացու համար մաքրասիրությունից պլպլացող ամաններն ու թասերը պարծանքի առարկա են:



 Բայց մաքրության այս ձգտումը գիտության վրա չի հենված, և օրը երկու անգամ լողացող մարդը, առանց մտածելու խմում է մանրէներով վարակված կեղտոտ ջուրը:


Ձգտում չկա նաև, գոնե ներկայումս, մաքրության պահպանելու ընդհանուր օգտագործման վայրերում: Մարդիկ իրենց տները պահում են հարաբերական մաքրության մեջ, իսկ բոլոր դեն գցելու բաները շպրտում են գյուղական փողոց, ուղիղ հարևանի տան առաջ:

 Գյուղերը, որպես կանոն, շատ կեղտոտ են, ամեն մի քայլափոխում կան կեղտաջրի փոսեր:

Джавахарлал Неру. «Откритие Индии» М., 1955 г. Стр. 266-267

Комментариев нет:

Отправить комментарий