Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

14 авг. 2015 г.

Այսօր Հնդկաստանի Անկախության օրն է.

Հնդիկ ժողովուրդը այսօր՝ օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը ( 65-րդ տարելիցը), ինչը Հնդկաստանի ամենամեծ տոներից է: Դելիում` Կարմիր բերդի պատերի վերևում՝ առաջին վարչապետ Ջավախարլալ Ներուն մեծ ամբոխի ներկայությամբ, բարձրացրեց եռագույն դրոշն ի նշան Հնդկաստանի անկախության: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր էտապը:


Անկախության օրը երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ:


Հենց օգոստոսի 15-ին էլ ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության ակտը: Բրիտանիայի գաղութարարության տիրակալությունից Հնդկաստանի փրկության ու անկախության և 1947 թ.-ին անկախ երկրի ձևավորման առիթով պետական արձակուրդ է հայտարարված Հնդկաստանում


Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:


Комментариев нет:

Отправить комментарий