Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

20 авг. 2015 г.

Հավով կորմա

Հավով կորման հյուսիսային Հնդկաստանի ավանդական ուտեստներից է, այն սովորաբար մատուցում են բրնձի և նաան լոշիկի հետ:


Բաղադրիչներ

Հավի դոշ - 2 հատ
Բուսայուղ - 2 ճ.գդ.
Սխտոր - 2 պճ.
Սոխ - 1-2 գլ.
Կոճապղպեղ - 0.5 թ.գդ.
Կարմիր կծու պղպեղ - 0.5 թ.գդ.
Դարչին - 0.5 թ.գդ.
Քրքում - 0.5 թ.գդ.
Սպիտակ պղպեղ - 0.5 թ.գդ.
Լոլիկի պահածո - 250 մլ
Հավի արգանակ - 0.5 բաժ.
Նուշ` աղացած - 2 ճ.գդ.
Սերուցք - 4 ճ.գդ.
Թթվասեր` ջրիկ - 4 ճ.գդ.
Աղ
Բրինձ - 1.5 բաժ.


Պատրաստման եղանակը
Համեմունքները` կոճապղպեղը, կարմիր կծու պղպեղը, 
սպիտակ պղպեղը, քրքումը, դարչինը, խառնել: 
Սոխն ու սխտորը խորանարդաձև կտրտել: 





Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը լցնել մեջը.
Մինչև եռքը վերսկսելը` մի քանի անգամ խառնել, 
որպեսզի բրինձը չկպչի կաթսայի հատակին: 






Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, համեմունքների 
խառնուրդը տապակել 5 վարկյան, լցնել սոխի և սխտորի
խառնուրդը, խառնելով տապակել մոտ 6 րոպե` 
մինչև սոխը փափկի, ապա ավելացնել 3*3 սմ չափի 
կտրտած հավի միսը:




Լցնել լոլիկն իր հյութով, եփել այնքան` մինչև միսը
սպիտակ կեղև կապի, ավելացնել արգանակը, 
եփել 3 րոպե, կրակն իջեցնել, ավելացնել աղացած նուշը, 
սերուցքն ու թթվասերը, եփել ևս 3-4 րոպե:




Մատուցել բրնձի և լավաշի հետ: Հիշենք, որ Հնդկաստանում ձեռքով կամ լոշիկով են վերցնում ուտեստը:


1 комментарий: