Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

29 авг. 2015 г.

Քույր-եղբայրների տոնը՝ Ռակշա Բանդհան

Օգոստոսի 29-ին Հնդկաստանում տոնում են քույր - եղբայրների տոնը` Ռակշա Բանդհան: Տոնը խորհրդանշում է քրոջ սերը եղբորը, և աղոթքները նրա բարեկեցության համար, իսկ եղբայրը երդվում է ցմահ պաշտպանել քրոջը:


Ինչպես է կատարվում ծիսակատարությունը.
1. Քույրը Աարտի սկուտեղը պտտում է եղբոր դեմքի առաջ


2. Քույրը եղբոր դաստակին Ռակհի է կապում (Ռակհին կարող է լինել հասարակ թելից գունավոր հյուսված կամ բարդ ձևավորումով)



3. Միասին աղոթում են
4. Աղոթքից հետո քույրը եղբոր ճակատին տիլակ է դնում (Հնդկական խալեր (Տիլակ))


5. Քույրը իր ձեռքով կերակրում է եղբորը, հետո եղբայրը` քրոջը(քաղցրավենիք կամ չոր միրգ)


6. Հետո եղբայրը նվերներ է տալիս քրոջը (Հագուստ, զարդեր..)
7. Նրանք գրկախառնվում են և նկարվում, իսկ ընտանիքի անդամները շնորհավորում են նրանց սիրո եւ պաշտպանության համար..


-----Շնորհավոր Ռակշա Բանդհան :)))

Комментариев нет:

Отправить комментарий