Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

10 окт. 2015 г.

Հնդկաստանի դրոշ

Հնդկաստանի Հանրապետության ազգային դրոշը Հնդկաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Ընդունվել է 1947 թվականի հուլիսի 22-ին։ Դրոշը ստեղծվել է Պինգալի Վենկայայի կողմից։

Պինգալի Վենկայան Հնդկաստանի նշանավոր Ազատագրական
շարժման գործիչներից է, և Հնդկաստանի դրոշի հեղինակը։

Ազգային դրոշը հորիզոնական հավասարաչափ եռագույնն է, որը կազմված է մուգ նարնջագույն (վերևում), սպիտակ (մեջտեղում) և մուգ կանաչ (ներքևում) գույներից: Կենտրոնում սպիտակի վրա կա մի կապույտ ղեկ, որը ներկայացնում է Սարնաթի Ashoka Chakra-ն:

Հնդկաստանի դրոշը

Ashoka Chakra

Комментариев нет:

Отправить комментарий