Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

31 окт. 2015 г.

Կարվա Չաութհ

Հինդու ամուսնացած կանայք այսօր՝ հոկտեմբերի 30-ին ծոմ են պահում իրենց ամուսիների երկարակեցության և առոջության համար: Այս փառատոնը կոչվում է Կարվա Չաութհ, տոնում են մեկ օր:
Շատ տղամարդիկ ևս ծոմապահություն են անում իրենց կնոջ երկար կյանքի եւ առողջության համար: Այս օրը ծոմապահք են անում նաև որոշ (ոչ շատ) չամուսնացած տղամարդիկ, որպեսզի ունենան գեղեցիկ կանայք:


Կարճ փորձեմ նկարագրել Կարվա Չաութհի ծիսական արարողությունը.
1. Սկսում են նախապատրաստվել փառատոնից մեկ շաբաթ առաջ:
2. Այցելում են գեղեցկության սրահներ, ձեռքերին և ոտքերին բարդ նախշերով հինա անում, գնում են սարի(շատ անգամ նոր ամուսնացածները հագնում են իրենց հարսանեկան հագուստը), զարդեր և կոսմետիկա:


3. Այդ օրը կանայք արթնանում են շատ շուտ, մինչև արևածագ կուշտ ուտում և խմում են (եթե ապրում են ծնողների հետ, լուսաբացի կերակուրը պատրաստում է մայրը)


4. Լույսը բացվում է, և սկսվում է ծոմապահությունը:Կանայք ողջ օրվա ընթացքում չեն ոտում և խմում:
5. Երկրպագում են Շիվա, Պարվատի, Գանեշ, Կարտիկեյա և լուսնի աստվածներին, իրենց ամուսինների և երեխաների երկարակեցության և առոջության համար: 


6. Ծնողները ուղարկում են նվեր զամբյուղ իրենց ամուսնացած դստրերին, որը պարունակում է՝ քաղցրավենիք, հինա, միրգ և սարի:


7. Մինչև արևի մայր մտնելը կանանց մեծ մասը հավաքվում են մեկի տանը, և պատրաստում մի անկյուն Պուջա աստվածուհու համար:


8. Երեկոյան սկսվում է արարողությունը, կանայք նստում են աստվածուհու պատկերի առաջ, տիկա են դնում ճակատին, ջուր և բրինձ շաղ տալիս պատկերի վրա:
9. Հավաքվածներից ամենածերը պատմում է Կարվա Չաութհի առասպելը:


10. Ապա նորից աղոթում են իրենց ամուսինների և երեխաների երկար կյանքի և բարօրություն համար:
11. Դուրս է գալիս լուսինը, մաղիչի միջոցով առաջինը նայում են լուսնին, ապա արագ իրենց ամուսնուն:


12. Ամուսինը իր ձեռքով ջուր է խմեցնում կնոջը, և առաջին պատառ սնունդը առաջարկում կնոջը:


13. Ապա բոլորով ճոխ ճաշում են..:

Комментариев нет:

Отправить комментарий