Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

10 окт. 2015 г.

Հնդկաստանի զինանշանը

Հնդկաստանի զինանշանն իրենից ներկայացնում է «առյուծների խոյակի» պատկեր, որը գտնվում է Սարնաթում՝ Աշոկայի սյան վրա։

Քանդակը Կալկաթայի թանգարանում

Բնօրինակում չորս առյուծ կանգնած են մեջք մեջքի՝ բարձրացած խճանկարներով խոյակի վրա, որին պատկերված է փիղ, քառատրոփ ձի, ցուլ և առյուծ՝ առանձնացված զանգակաձև լոտոսի վրա տեղակայված անիվներով։ Սյան խոյակը զարդարված է նաև արդարության անիվով, որը կոչվում է Դհարմա Չակրա։ Չորրորդ առյուծը գտնվում է քանդակի հակառակ կողմում և հետևաբար զինանշանի վրա պատկերված չէ։

Հնդկաստանի զինանշան

Մ.թ.ա. 3–րդ դարի կեսերին Աշոկա Արքան կանգնեցրեց խոյակով մի սյուն, որ նշի այն տեղը, որտեղ Բուդդան (Սիդհարթա Գաութամա) առաջին անգամ ուսուցանել է դհարման և որտեղ հիմնադրվել է խորոշրագույն բուդդայական սանգհան (համայնքը)։


Բուդդայականության մեծ նվիրյալ Ջավահարլալ Ներուի պնդմամբ 1950 թվականի հունվարի 26-ին, երբ Հնդկաստանը դարձավ հանրապետություն, հենց այս քանդակի պատկերն ընդունվեց որպես երկրի պետական զինանշան։


Զինանշանը խորհրդանշում է ժողովուրդ, որը խիզած է, ուժեղ, խելամիտ և վախեցնում է հակառակորդին։ Խոյակի վրայի չորս կենդանիները խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. առյուծ՝ հյուսիս, փիղ՝ արևելք, ձի՝ հարավ, ցուլ՝ արևմուտք (զինանշանի վրա երևում են միայն ձին և ցուլը)։ Ամբողջովին ծաղկած լոտոսն ունի կյանքի աղբյուրի իմաստ։ Խոյակից ներքև դևանագարիով գրված է सत्यमेव जयते (Satyameva Jayate, «Միայն ճշմարտությունն է հաղթում»)։ 

Հնդկաստանի նախկին զինանշանները.

Բրիտանական Հնդկաստանի զինանշանը, 1858–1947

Պորտուգալական Հնդկաստանի զինանշանը, 1951–1974

Комментариев нет:

Отправить комментарий